Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը սիրիական Համա նահանգում: Այս շաբաթվա սկզբից նրանք արդեն երկու հարձակում են իրականացրել սիրիական բանակի հենակետերի վրա Հանաշեր-Իտրիա ավտոմայրուղու շրջանում. ըստ yerkir.am-ի` հայտնում է «Վոեննի օբոզրևատել»-ը:
Վերջին հարձակումը, որն իրականացվել է հուլիսի 28-ին, բավականին խոշոր է եղել: ԻՊ-ի կողմից մասնակցել են հարյուրավոր գրոհայիններ, որոնք, բաժանված շարժուն խմբերի, տեղաշարժվել են պիկապներով: Սիրիական բանակի հրետակոծությունն իրականացվել է ինքնաձիգներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, ականանետներից ու ձեռքի նռնականետներից: Մարտերը տևել են երկու ժամից ոչ պակաս, հարձակումը հետ է մղվել միայն հրետանու հարվածից հետո: Իսլամիստական աղբյուրները տեղեկացնում են նաև սիրիական բանակի օդուժի հարվածների մասին, սակայն դեռևս դրա ապացույցներ չկան:
Հարձակման արդյունքում ԻՊ-ի գրոհայինները կորցրել են մոտ մեկ տասնյակ մարդ, ունեն մոտ 20 վիրավոր: Սիրիական բանակից զոհվել են 2-ը, 12-ը վիրավոր են:
Հանաշեր տանող ճանապարհը ռազմավարական նշանակության տրանսպորտային երակ է, որ միացնում է Համա և Հալեպ նահանգները:
ԻՊ-ի գրոհայինները, Սիրիայում գործողություններին զուգահեռ, վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ սիրիա-իրաքյան սահմանը հատելու հզոր փորձ են իրականացրել: «Ահաբեկիչների խմբին հետապնդելու ընթացքում» զոհվել է Իրաքի բրիգադային գեներալ Ահմեդ Աբդել Վահիդ ալ Լյամին:
Իսկ ավելի վաղ ԻՊ-ականները Սաուդյան Արաբիայի հետ սահմանին էին դարանակալել իրաքցի սահմանապահներին, որի արդյունքում նրանցից մեկը զոհվել էր, չորսը` վիրավորվել: Մինչ այդ էլ շիա «Ժողովրդական մոբիլիզացման ուժեր» կազմակերպության (ստեղծվել է 2014-ին Իրանի աջակցությամբ` ԻՊ-ի դեմ պայքարելու համար) շնորհիվ է գրոհայինների ներթափանցումը Սիրիայից Իրաք կանխվել:
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Իրաքի նախկին վարչապետ և ԶՈւ գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին հայտարարել էր երկրի տարածքում ԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման ավարտի մասին: Սակայն ահաբեկչական սպառնալիքը իրաքյան քաղաքներում դեռևս չափազանց մեծ է:
2017-ի վերջին հայտարարվեց նաև Սիրիայում` Եփրատի երկու ափին, «խալիֆայության» փաստացի ջախջախման մասին: