|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Իսլամական պետության» կողմից Հալեպում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման Առաջինի պապի՝ Սուլեյման շահի դամբարանի գրավումից և այն հսկող 20 թուրք զինվորների գերեվարումից հետո Թուրքիան անցել է գործի:
Ըստ Haberturk-ի՝ Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ պատրաստվում են դիմել երկրի խորհրդարան՝ զորք օտար երկրներ ուղարկելու մանդատ ստանալու համար: Ակնհայտ է, որ խոսքը Իրաքում եւ Սիրիայում ծայրահեղ իսլամականների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին է:
Արընչն ընդգծել է նաև, որ մանդատը ենթադրում է նաև օտարերկրյա զինված ուժերի մուտքը Թուրքիայի ռազմակայաններ: