Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարվող ռազմական հանդերձանքը կհայտնվի աշխարհի այլ տարածաշրջանների սեւ շուկայում: Զենքի ներկրման նման ծավալի դեպքում դժվար է հետեւել դրա մատակարարման վերջնակետին, գրում է թուրքական dikGAZETE պարբերականը Ahmed Cihan - Türkiye'nin Ukrayna ile ortaklığının bedeli: Karaborsa kaçak silahlar, Türkiye üzerinden Irak’a... (dikgazete.com)։ «Երբ մարտական գործողություններն ավարտվեն, խնդիրն ավելի սուր կդառնա։ Անհրաժեշտ կլինի հաշվի առնել միլիոնավոր զինամթերք, եւ պարզ չէ, թե արդյո՞ք Կիեւը ռեսուրսներ կունենա այդ տվյալները հավաքելու համար: Անկասկած, տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր զենքեր պարզապես կվերանան եւ կվաճառվեն սեւ շուկայում: Արդեն այսօր այդ շուկան ողողված է «ուկրաինական» զենքով։ Ռազմական հակամարտությունից առավելագույն օգուտ քաղելու համար Կիեւի իշխանությունները պարզապես վաճառում են Արեւմուտքի մատակարարած սպառազինության մի մասը։ Կարելի է գտնել բավականաչափ նման հայտարարություններ», - ասվում է հոդվածում։
Պարբերականը նաեւ նշում է՝ լիբանանյան թերթերից մեկը գրում է Ուկրաինայի ռազմական գործողությնների գոտուց Թուրքիայի տարածքով Իրաք զենքի մաքսանենգության երթուղու մասին: Ուկրաինան գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում ամբողջ աշխարհի, մասնավորապես Թուրքիայի համար։ Թուրքիան ոչ միայն իմիջային կորուստներ է կրում, այլեւ միեւնույն ժամանկ աճող լարվածության է բախվում իր հարավ-արեւելյան սահմաններին, որտեղ իրավիճակն առանց այդ էլ չափազանց բարդ է, նշում է հոդվածի հեղինակ Ահմեդ Ջիհանը։ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից Ուկրաինա եկող սպառաինությունը վաղուց արդեն վաճառվում է սեւ շուկայում, եւ դա նորություն չէ։ Իրավիճակն այնպիսի մասշտաբների է հասել, որ նույնիսկ ԱՄՆ-ում ընդունել են խնդիրը, երբ Պենտագոնը 2024ի հունվարին զեկույց է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերին հանձնված ավելի քան մեկ միլիարդ դոլարի զենքի արտահոսքի մասին՝ հայտարարելով մատկարարված զենքի գողության կամ վերավաճառքի վտանգի մասին։
Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ մտավախույթուն է առաջացնում այն, որ զենքը կարող էր գողացվել կամ մաքսանենգներին ուղարկվել երրորդ երկրներ: Պաղեստինցիներն օգտագործում են նաեւ այն սպառազինությունը, որը ԱՄՆ-ն ուղարկել է Ուկրաինային։ Այլ կերպ ասած՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները կռվում են ուկրաինկան բանակին մատակարարված ամերիկյան զենքով։ Այս բացահայտող դետալի առաջիններից մեկը նշել է Դոնալդ Թրամփի որդին։ Թրամփ կրտսերն ուշադրություն է դարձրել Sky News-ի տեսանյութին, որում պաղեստինցիները ձեռքում պահում են ամերիկյան արտադրության M4 ինքնաձիգները, նշում է հրատարակությունը: «Ուկրինային աջակցող երկրների սպառազինությունը սեւ շուկա է հայտնվում 2022ից։ Այս թեման այնքան երկար է քննարկվել, որ կարծես կորցրել է իր արդիականությունը։ Այնուամենայնիվ, նոր տվյալները կրկին բարձրացնում են այս խնդիրը: Հարցն այն մասին, թե ո՞ւր է կորում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված արեւմտյան սպառզինության մի մասը, վաղուց է տրվում։ Այս կապակցությամբ անցյալ տարվա օգոստոսին Պենտագոնի գլխավոր տեսուչի պաշտոնակատար Շոն Օ ' Դոնելը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի սահմաններից դուրս ամերիկյան զենքի հնարավոր տարծման կապակցությամբ: Bloomberg-ին տված հարցազրույցում նա ասել է՝ Զելենսկու գրասենյակը պահպանում է ստացված սարքավորումների գրանցումը «ձեռքով գրված անդորրագրերի» միջոցով: Եվ ուկրաինական կողմը դժվար թե վստահ լինի, թե ի վերջո որտեղ կհայտնվի երկիր ժամանած սպառազինությունը», – գրում է պարբերականը։
Խնդրի հիմքում ընկած է երկու ասպեկտ՝ ԱՄՆ-ից մատակարարումների անորակ վերահսկողությունը եւ ուկրաինացի պաշտոնյաների եւ զինվորականների ամբողջական կոռումպացվածությունը։ Աշխարհում միաժամանակ տեղի է ունենում 30-ից 50 հակամարտություն, ուստի սեւ շուկայում զենքի պահանջարկը միշտ կա, վստահ է պարբերականը։
Այդ գործընթացները վերահսկելու, առավել եւս օտար երկրում ստուգումներ անցկացնելու ամերիկացիների ցանկացած փորձ գրեթե անհնարին խնդիր է։ Ուկրաինցիները կփորձեն ամեն կերպ բարդացնել ամերիկացիների աշխատանքը եւ նույնիսկ «որպես փայ» կվերցնեն, քանի դեռ այդ սխեմաները չեն փակվել։ Պարբերականը նշում է՝ այժմ Մերձավոր Արեւելքն ապակայունացնող ուժերի սպառազինության մեջ է գտնվում այն զենքը, որն ավելի վաղ Թուրքիայի կողմից պայմանագրով մատակարարվել էր Ուկրաինյին: Եվ ամենակարեւորն այն է, որ այն այնտեղ հայտնվեց առաջին հերթին Թուրքիայի համար այնպիսի անհուսալի գործընկերոջ պատճառով, ինչպիսին Ուկրաինան է։ «Այս կապակցությամբ առաջանում են երկու գլխավոր հարցեր, որոնց պետք է պատասխանել Թուրքիան. Արժե՞ արդյոք շարունակել գործընկերությունը մի երկրի հետ, որն այդքան անփույթ է վերաբերվում իր պայմանագրային պարտավորություններին, եւ արդյոք նման համագործակցության հեռանկարներ կան»,- հարցնում է հեղինակը։
Ելենա Պետրովսկայա
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ 1rodina.ru-ի