Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայաստանը խաղաղություն է ուզում» վանկարկումներով Մեծ Բրիտանիայի հայերը դիմավորեցին Լոնդոնում՝ BBC լրատվական ծառայության կենտրոնակայանի առջև ադրբեջանցիների կազմակերպած հակահայ ցույցը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մեծ Բրիտանիայի ադրբեջանական համայնքը ցույց էր կազմակերպել բրիտանական միջազգային լրատվամիջոցի առջև՝ իր հակահայ քարոզչությունը տարածելու նպատակով։ Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ՝ նրանց դիմավորեցին հայ համայնքի ներկայացուցիչները՝ հոգևորականների առաջնորդությամբ «Հայր Մեր» ասելով և հայրենիքի համար աղոթքով, նաև՝ խաղաղության ու պահանջատիրական կոչերով։ «Ախթամար» համույթի երիտասարդները հայկական պարեր էին պարում։
Երկու համայնքներին բաժանող փողոցը բավականին լայն էր, բայց ինչ-որ մի պահի ոստիկանները ադրբեջանցիներին թույլ տվեցին շատ մոտենալ հայերին և նրանք սկսեցին հայհոյել ու քաշքշել խաղաղ հայ ցուցարարներին։ Կարճ քաշքշուքից հետո համայնքները բաժանվեցին և ցրվեցին՝ նախ ադրբեջանցիները, հետո հայերը։
Առավել մանրամասն՝ Yerkir.am-ը կներկայացնի առաջիկայում՝ ակցիայի մասնակիցների հետ հարցազրույցով։
Մանրամասն՝ տեսանյութում․