Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բրիտանահայերը BBC-ի շենքի դիմաց հավաքվեցին «Ամոթ BBC-ին», «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։
«Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ցույցին մասնակցում էր 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։
«Մեր թիրախը հենց BBC-ի ուկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր, այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- ասաց նա Տիգրան Ալեքսանյանը։
Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։