|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լոնդոնում քրդերը հակաէրդողանական ցույց են կազմակերպել BBC հեռուստաընկերության շենքի առջև:
Anfturkce-ից տեղեկանում ենք, որ քրդերը ցույցեր են իրականացնում Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից անմիջապես հետո:
BBC հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքված քրդերը պարզել են «Մարդասպան Էրդողան» գրությամբ պաստառներ և պարբերաբար հայտարարություններով են հանդես եկել՝ անիծելով Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Հավաքվածները բարձրաձայնել են նաև արդեն համատարած բնույթ կրած մտահոգությունը՝ Թուրքիայում բնակող քրդերի գոյության հարցը: