Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն կատարելու, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելու մեջ, որը 2006-ի ամռանը հակամարտության ավարտից հետո լիբանանա-իսրայելական սահմանին հրադադար էր հաստատել:
«Իսրայելը, վտանգավոր ռազմական էսկալացիայի միջոցով, կրկին անտեսել է Լիբանանի ինքնիշխանությունը և խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը», - ասել է Դիաբը: «Կոչ եմ անում առաջիկա օրերին զգոն լինել՝ հաշվի առնելով մեր սահմանում իրավիճակի վատթարացման հնարավորությունը», - ավելացրել է կառավարության ղեկավարը:
Երկուշաբթի օրը Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Իսրայելի հյուսիսային Դով լեռան տարածքում մի խումբ զինված գրոհայիններ հատել են սահմանը դեպի Լիբանան, որից հետո «իսրայելական ստորաբաժանումները կրակ են բացել ահաբեկիչների դեմ՝ օգտագործելով զենք, գնդացիր, ինքնաձիգ, տանկ»:
Ավելի ուշ, Reuters-ը, վկայակոչելով լիբանանյան աղբյուրին, որը ծանոթ է դեպքի մանրամասներին, հաղորդել է, որ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները գրոհային հրթիռով հարձակվել են իսրայելական ռազմական տեխնիկայի վրա՝ լիբանանա-իսրայելական սահմանի տարածքում: Ըստ աղբյուրի՝ կազմակերպության կողմնակիցները գնդակոծել են իսրայելական ռազմական մեքենան՝ Շեբայի վիճելի տարածքում: Իր հերթին, «Հեզբոլլահ» -ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «նրանք չեն մասնակցել բախումների և բաց կռիվների՝ Շեբայի շրջանում տեղի ունեցած միջադեպին»: