կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-25 18:13
Հասարակություն

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալված 7 հայերն ազատ են արձակվել

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալված 7 հայերն ազատ են արձակվել

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված  է․ «Երեկ երեկոյան ձերբակալված յոթ հայերը, որոնք դիմել են Ռուսաստանում հայերի միության թեժ գիծ, առավոտյան ազատ են արձակվել։ Հարգելի հայրենակիցներ: Խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված՝ սեփական հայրենակիցների ներկայիս հուզական իրավիճակի վրա խաղացող նորահայտ «հասարակական գործիչների» ։անպատասխանատու ելույթներին: Այդ գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանեկան շրջանակում, բայց ֆեյսբուքում լայքեր հավաքելու համար անպատասխանատու կոչեր են հրապարակում, ելույթ ունենում այնպիսի ուղիղ հեռարձակումներում, որոնք անարգում են իրենց ժողովրդին և երկիրը՝ խնդրի առաջ կանգնեցնելով և անհանգստացնելով մեր համայնքին: Զգոնություն: Հանգստություն: Միմյանց հետ կապի մեջ ենք»։