կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-07 17:32
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ-ն ու Վրաստանի հանրային պաշտպանը հեռախոսազրույց են ունեցել Ախալքալաքում հայերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ-ն ու Վրաստանի հանրային պաշտպանը հեռախոսազրույց են ունեցել Ախալքալաքում հայերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` կապված Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նա մասնավորապես նշել է.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա գործընկերոջս՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ կապված Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:

Տիկին Լոմջարիան նշեց, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:

Պայմանավորվեցինք, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ ինձ:

Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամությունը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանքի համար»: