կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 22:40
Քաղաքական

Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել

Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 25 անձ է ձերբակալվել

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել հայ վարորդի եւ նրա BMW-ի վրա հարձակում գործած անձանց, հաղորդում է Mash Telegram-ալիքը։

«Մոսկվայում բերման են ենթարկել հայկական համարանիշերով BMW-ի եւ դրա վարորդի վրա հարձակում գործած յոթ անձանց։ Երեկ Լյուբլինում այդ նույն անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա Գարիկ Գրիգորյանին։ Երիտասարդ տղամարդը պարզապես նստած էր մեքենայի մեջ, նրան մոտեցել էր բազմությունն ու հարձակվել։

Գրիգորյանը դիմել էր հիվանդանոց եւ դիմում ներկայացրել։ Մի քանի ժամ անց արագ արձագանքման հատուկ ջոկատը բերման է ենթարկել հարձակվածներից մեկին, այնուհետեւ եւս վեց մարդու։ Գործողությունն իրականացվել է ամբողջ քաղաքում։

Այժմ հետախուզվում են բոլոր մասնակիցները։ Հարուցվել է քրեական գործ «խուլիգանության» հատկանիշներով, որով իրավախախտներին սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում կամ վտարում։

Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է կոշտ գործողություններով կասեցնել ցանկացած հնարավոր բախումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության՝ ներառյալ մինչեւ հինգ տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելքը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել է հայկական համարանիշով մեքենայի վարորդի վրա: