|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Քիչ առաջ խոսեցի Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ. Կիեւում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբկցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի իշխանությունները շատ արագ եւ էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։
Իմիջիայլոց ,սա նաեւ հետեւանք է ,որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են եւ համակարգված։
Ի դեպ,Ուկրաինական իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։
Նաեւ մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է ,բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են ,որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։
Առայժմ այսքանը»: