Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տոնավաճառի դրական կողմն այն է, որ գյուղացին իր ապրանքը ուղիղ վաճառում է սպառողին, վերավաճառողներ չկան, մարդիկ կարողանում են էժան գյուղմթերք առնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող՝ Կասյան փողոցի սկզբնամասի գյուղմթերքի շուկայի առևտրականներից մեկը:
Նրանք արդեն 9 տարի Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի հատման հատվածում շաբաթ եւ կիրակի օրերին «առաջին ձեռք» վաճառում էին իրենց գյուղմթերքը, սակայն այժմ ոստիկանները արգելում են։
Գյուղատնտեսական շուկայի առևտրականները պահանջում են վերականգնել շուկայի գործունեությունը։
«Մենք կարծում ենք, որ կառավարությունում տեղյակ չեն մեր խնդրի մասին, թաղապետարանն է լուրջ խոչընդոտում շուկայի գործունեությանը»,-ասացին նրանք:
Ցուցարարներն ակնկալում էին, որ Կառավարությունը, տեղեկանալով խնդրին, լծակներ կկիրառի, որ այդ խոչնդոտը վերանա։
Գյուղացիներից 3-ին հրավիրեցին ներս՝ լսելու պահանջը:
Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից վերադառնալով նրանրք ասացին, որ արդեն հունվարից Արաբիրի թաղապետն ասել է, որ այդ տարածքը չի տրամադրվելու տոնավաճառին, որից օգտվում էին մոտ 700 գյուղացի վաճառողներ:
«Որպես պատճառաբանություն բերում են, որ այստեղ խցանումներ են լինում, բայց իրենց առաջարկած տարածքը նայեցինք, այնտեղ ավելի մեծ խցանումներ կլինեն: Հաջորդը ասում են, որ հարակից խանութներում առևտուրը նվազում է: Այո, դա ընդունում ենք, բայց դրանում մենք մեղավոր չենք: Մենք ուզում ենք մեր առեւտուրը անել»,-ասացին նրանք:
Իրենց գյուղմթերքը անմիջականորեն գնորդին վաճառողներին կառավարությունն առաջարկեց տարածք հատկացնել քաղաքից դուրս, կամ այլ վայրում:
«Մենք այդ փորձն ունենք: Կասյանից բացի այլ տեղեր նույնպես հատկացվել էին, սակայն չաշխատեց, միայն Կասյանում դա աշխատեց եւ աշխատում է արդեն 9 տարի: Մենք միայն շաբաթ-կիրակի ենք գալիս եւ տոն օրերին: Բացի այդ, այս շուկայում մենք ինքներս ստուգում ենք, որ հանկարծ որևէ վերավաճառող չկանգնի»,-ասացին նրանք:
Կառավարությունում խոստացան մի քանի օրվա ընթացքում վերջնական պատասխան տալ:
«Դեմ չենք, որ այլ տեղերում էլ նման տոնավաճառներ գործեն, ինչքան շատ, այնքան լավ, բայց եկեք ստեղծածը չքանդենք: Կարող ենք անգամ փորձել մի շաբաթ գնալ այդ նոր տեղում կանգնել, փորձել: Բայց վաղը շաբաթ է եւ մենք մեր մթերքով գնալու ենք էնտեղ՝ փորձենք մեր ապրանքը վաճառել, եթե պետք է թույլ չտան, թող թույլ չտան: Մենք վստահում ենք կառավարությանը եւ չենք ուզում, որ միջին օղակներում խանգարեն»,-ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Մանրամասն՝ տեսանյութում․