|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ԱՄՆ-ը ռուսական ընկերությունների եւ ռուս որոշ գործարարների նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին հայտարարվում է ԱՄՆ ֆիննախի կայքում: Պատժամիջոցները վերաբերվում են «Ռոսնեֆտ»-ին, Ռուսաստանի ներդրումային բանկին, մի շարք այլ բանկերի: Թարմացված «սեւ ցուցակում» ներառվել են Ռոման Ռոտենբերգը, Սերգեյ Կուրչենկոն եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Ալեքսանդր Յանուկովիչը:
Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական եւ 15 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք որեւէ կերպ կապ ունեն Ուկրաինայի դեպքերի հետ:
Ի դեպ նախօրեին հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի դեմ երկարաձգված ԵՄ տնտեսական պատժամիջոցներին միացել է 6 երկիր` Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Ուկրաինան: