|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Россия Сегодня» մեդիախմբի, RIA Novosti-ի, RT-ի և Sputnik-ի դեմ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի, ՌԻԱ Նովոստիի, RT-ի, Sputnik-ի և Ruptly-ի նկատմամբ։ Գերատեսչությունում նշել են, որ ամերիկյան իշխանություններն այդ ԶԼՄ-ները ներառել են օտարերկրյա առաքելությունների ցանկում եւ հայտարարել են մինչեւ տասը միլիոն դոլար պարգեւատրելու մասին այն տեղեկատվության համար, որն ապացուցում է ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին նրանց միջամտությունը: Նրանք նաև նշել են, որ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկելու այդ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ։
Բացի այդ, նոր պատժամիջոցները ազդել են «Россия Сегодня»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վրա։ Հայտարարության մեջ առանց ապացույցների ասվում է, որ գլխավոր խմբագիրը «վնասակար ազդեցություն գործադրելու ռուսական կառավարության ջանքերի կենտրոնական դեմք է»:
RT-ի մի քանի մեդիա մենեջերներ ընդգրկվել են նաև սահմանափակող միջոցների ենթակա անձանց ցուցակում՝ Ելիզավետա Բրոդսկայան, Անտոն Անիսիմովը, Անդրեյ Կիյաշկոն, Կոնստանտին Կալաշնիկովը, Ելենա Աֆանասևան, Ալեքսեյ Գերաշչենկոն, Անաստասիա Էրմոշկինան, Ալեքսանդր Նեժենցևը և Վլադիմիր Տաբակը։