|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ. հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։
Գերատեսչության կողմից տարածված հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։
Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Շեշտվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու նպատակով: Հստակեցվել է ադրբեջանական ու հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել է հայկական համարանիշով մեքենայի վրա։