|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի` ԼՂ հակամարտության մասին վերջին հայտարարություններին. հայտնում է Minval.az-ը:
Ըստ նրա` իրենց դիրքորոշումը ԼՂ հայկական համայնքի` բանակցություններին մասնակցելու հարցում բազմիցս բարձրաձայնվել է:
«Մենք կրկնում ենք, որ բանակցություններն ընթանում են հակամարտության մասնակիցների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ հայկական և ադրբեջանական համայնքները կարող են ներգրավվել բանակցություններում որոշակի փուլում` ԵԱՀԿ ՄԽ բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում»,-ասել է Աբդուլաևան` հավելելով, որ ԼՂ կարգավիճակը կարող է դիտարկվել հայկական և ադրբեջանական համայնքների կողմից այն բանից հետո, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա իր տուն:
«Պետք է ափսոսանքով նշեմ, որ այսօր ագրեսոր երկրի` Հայաստանի ղեկավարությունը մի կողմից խոսում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, մյուս կողմից`անթաքույց հրամայում սպանել ադրբեջանցիներին»,- ասել է նա: