Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»,- հարցադրման մեջ գրել է Վիդալը:
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Վիդալը նշել է, որ անհանգստացած է Ադրբեջանի ագրեսիայով, իսկ Արցախը Հայաստան է:
«Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»,- նշել է սենատորը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։