Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտահոգություն հայտնել ԼՂՀ շփման գծում բռնության դեպքերի վերաբերյալ:
ԱՄՆ պետդեպի կայի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում բացի երկկողմ ու տարածաշրջանային հարցերից, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ ԱՄՆ պետդեպը մտահոգություն է հայտնել շփման գծում և սահմանին բռնությունների դեպքերի առնչությամբ։
Քերրին հայտնել է, որ համաձայնագրի հասնելու համար իրենք աշխատում են երկու կողմերի հետ: Իսկ դա հիմնված կլինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։
Ըստ Haber7-ի՝ ԱՄՆ պետդեպն անդրադարձել է նաև Նախիջևանին: «Ամբողջովին սառեցված Նախիջևան-Ղարաբաղ հարցի շուրջ նույնպես պետք է բանակցությություններ ընթանան: Մենք այդ հարցում ցանկանում ենք վերջնական լուծում տեսնել»,-հայտարարել է Քերրին:
Խոսելով նաև Ադրբեջանում ժողովրդավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերի մասին՝ Քերին ողջունել է վերջին դրական քայլերն ու այդ հարցում մաղթել առաջընթացը։