Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է նրա հանձնառությունը խաղաղության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
«Նրանք քննարկեցին Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խորը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Նա նաև վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին աջակցելու և ամուր ու բազմաբնույթ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերում»,- ասված է հաղորդագրության մեջ։