|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 1-ին ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը: Այսօր` ապրիլի 4-ին, Պետդուման ընդունեց օրենքը նաև 2-րդ և 3-րդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որն առաջարկել էր ՌԴ Միգրացիոն ծառայությունը, ենթադրում է, որ այն օտարերկրացիները, կամ նրանց մոտ հարազատները, որոնք բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում, կամ նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում) , վարժ տիրապետում են ռուսերենին (ռուսաց լեզվի կրողներ են), կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում:
Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը հարցազրույցի միջոցով կստուգի օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Անհրաժեշտ է, որպեսզի նրանք վարժ տիրապետեն ռուսերենին և օգտագործեն այն առօրյայում:
Պարտադիր պայմանը օտար պետության քաղաքացիությունից հրաժարվելն է: ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում: