կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 10:21
Քաղաքական

Թրամփը գնահատել է Պուտինի և Սի Ցզինպինի խելքը

Թրամփը գնահատել է Պուտինի և Սի Ցզինպինի խելքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է սուր միտք ունեցող մարդիկ. այս մասին նա նշել է FoxNews-ի հետ իր հարցազրույցում։

Միևնույն ժամանկա ԱՄՆ նախագահը հերթական անգամ կասկած է հայտնել այն մասին, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը հաղթանակի դեպքում լավ նախագահ կդառնա։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ Բայդենը պետք է մտավոր ունակությունների ստուգման թեստ անցնի։ Թրամփը շեշտել է, որ հաշվի առնելով օտարերկրյա առաջնորդների որակները՝ ԱՄՆ նախագահ պետք է լինի սուր միտք ունեցող մեկը. «Կարող եմ ասել, որ Սին սուր միտք ունի, նախագահ Պուտինը սուր միտք ունի, Էրդողանը սուր միտք ունի։ Չի կարելի, որ մեզ մոտ լինի մեկը, ում մասին հնարավոր չի լինի ասել դա 100 տոկոսով»,- հստակեցրել է նա ու հավելել՝ անձամբ հաջողությամբ անցել է շատ բարդ IQ թեստ։