կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 12:51
Տնտեսական

Մի խելքը լավ է, երկուսն` ավելի

Մի խելքը լավ է, երկուսն` ավելի

Նոյեմբերի 3-5-ը ՀՀ կԿառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ամենամյա հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսը` «EXPO-RUSSIA ARMENIA-2011»-ը:

 

«Մուլտի գրուպ»-ի ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը նշեց, որ ցուցահանդեսի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է, նաեւ ավելանում է մասնակիցների թիվը. «Սա նշանակում է, որ հայ-ռուսական արդյունաբերությունը շատերի մոտ է հետաքրքրություն առաջացնում: Մենք պետք է անենք ամեն ինչ` առհասարակ հայ-ռուսական համագործակցությունը ցանկացած ոլորտում ավելի նպատակային եւ շարունակական դարձնելու համար»:

 

Եվ քանի որ, ինչպես նշեց Սաֆարյանը, տնտեսական ճգնաժամը կամաց-կամաց հաղթահարում ենք, ուստի շուտով տնտեսական համագործակցությունը կրկին առաջին պլանում կլինի:

 

Միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Պավլովիչը նշեց, որ, ճիշտ է, գնալով մասնակիցների թիվն ավելանում է, սակայն կան կազմակերպություններ, որոնք մշտապես են մասնակցում ցուցահանդեսին: Նա նաեւ նշեց, որ թեեւ երեկ է եկել Հայաստան, սակայն հասցրել է նկատել, որ երթեւեկությունը զգալիորեն բարելավվել է:

 

Ի դեպ, այս տարի ցուցահանդեսը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: