Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինի Օլիմպիական խաղերի բացման հետ կապված այցով Չինաստանում է։ Մինչ մարզադաշտ գնալը՝ Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։
Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Չինաստանը «հասկանում և աջակցում է Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական պարտավորեցնող երաշխիքների ձևավորման վերաբերյալ առաջարկներին»։
Հայտարարությունը պարունակում է նաև նախատինքներ ԱՄՆ-ի հասցեին, որը, ինչպես նշվում է փաստաթղթում, մշակում է հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգ, դուրս է գալիս միջազգային պայմանագրերից և վարում քաղաքականություն, որը բացասաբար է անդրադառնում Եվրատլանտյան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության վրա։
Ռուսաստանը և Չինաստանը նույնպես արտահայտել են իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, բայց ընդգծել են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը «չպետք է օգտագործվի որպես այլ երկրների վրա ճնշում գործադրելու գործիք», ինչպես նաև դեմ են արտահայտվել ժողովրդավարությունը պաշտպանելու պատրվակով ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտությանը։
Պուտինն ու Սի Ցզինփինը նաև պայմանավորվել են «հաստատորեն պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքի անձեռնմխելիությունը» և «հակառակվել դրա պատմությունը հերքելու, խեղաթյուրելու և կեղծելու փորձերին»։
Պուտինը վերջին անգամ Չինաստանում է եղել 2019 թվականի ապրիլին։