Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակն այսօր՝ Ուկրաինայում։
Սրանք լրիվ «ցիրկ» են։
Ասում են՝ մեր մարտավարությունը հին սովետական մարտավարություն ա եղել ու էդ նույն մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինարում պարտվեց։
Կարո՞ղ է տարբեր իրականության մեջ ենք։
Այ «հորդ Աստծու մեռնեմ», էդ սովետական մարտավարությամբ հայոց բանակը Շուշի, Մարտակերտ, Քելբաջար, Լաչին ու 12 հազար քառ.կմ գրավել է։
Նույն բանակը 2016-ի ապրիլին հաղթել է թուրք-նատօական ինստրուկտորներով լցված ադրբեջանցիներին։
Ուկրաինայի մասով…
Եթե Ռուսաստանը պարտվել է Ուկրաինայում, ի՞նչ են անում ռուսական զորքերը Դոնեցկում, Լուգանսկում, Ղրիմում, Մելիտոպոլում, Մարիուպոլում, Ավդեեւկայում ու էլի լիքը բնակավայրերում։
Պարտված երկրի նավերն ի՞նչ գործ ունեն ռուսական լիճ դարձած Ազովի ծովում։
Լրիվ իրականությունը կորցրե՞լ եք։
Ռուսաստանի դեմ «ալամ աշխարհը» պատժամիջոց է սահմանել, բայց ՌԴ տնտեսությունը զարգանում է ու իր տեմպերով արդեն Գերմանիային է անցել։
Թե բա պարտվում է Ռուսաստանը Ուկրաինայում։
Էդ խելքին էիք էլի, եթե 2016-ի ապրիլի փառավոր հաղթանակը պարտություն էիք համարում, իսկ Արցախի կորուստն ու հայաթափումը՝ «ինքնիշխանության» պահպանում։
Նիկոլի հետ քիչ շփվեք, բոլորիդ «խելքը կերելա»…»։