Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին Բելառուսում հերթական ցույցերն են տեղի ունեցել. գրում է Meduza-ն՝ նշելով, որ, տարբեր լրատվամիջոցների գնահատմամբ, Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի 36-րդ օրը բողոքի ակցիային մասնակցել է 100-150 հազար մարդ։
Այս անգամ ակցիան ստացել է «Հերոսների երթ» անունը։ Մասնակիցները շարժվել են դեպի Դրոզդի ավան, որտեղ գտնվում են Լուկաշենկոյի և Բելառուսի այլ պաշտոնյաների տները։ Ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ ավելի քան 400 ցուցարար ձերբակալվել է։
Ըստ ԶԼՄ-ի՝ ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության աշխատակիցը օդ է կրակել։ Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ նախազգուշական կրակոցն արվել է պոմպային հրազենից, երբ ոստիկանությունը ձերբակալում էր ակցիայի ակտիվ մասնակիցներին, իսկ մյուս ցուցարարները փորձում էին նրանց հետ բերել։
Միևնույն ժամանակ, գործակալության տվյալներով, իշխանությունների հրամանով կապի օպերատորները ցույցի ընթացքում դարձյալ նվազեցրել են ինտերնետի արագությունը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բելառուսում զանգվածային ցույցեր են սկսվել օգոստոսի 9-ից, երբ Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ նախագահ։