կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 14:09
Աշխարհ

Գերմանիայի կանաչներն առաջադրել են արմատական իսլամական թուրքի թեկնածությունը

Գերմանիայի կանաչներն առաջադրել են արմատական իսլամական թուրքի թեկնածությունը

Գերմանական Die Grünen («Կանաչներ») կուսակցությունը Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում առաջադրել  է արմատական իսլամական Milli Görüs  (թուրքերենից թարգմանաբար`«Ազգային կարծիք») կազմակերպության անդամ Սելվեթ Քոչաբեյի թեկնածությունը: Ընտրություններն անցկացվելու են 2020-ի սեպտեմբերի 13-ին. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Milli Görüs կազմակերպությունը պաշտոնապես գտնվում է  Գերմանիայի սահմանադրության պաշտպանության բյուրոյի հսկողության տակ և հատուկ ծառայությունների կողմից դիտարկվում է որպես արմատական: Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել փոխարինել արևմտյան քաղաքակրթությունն իսլամականով և Եվրոպայում հաստատել շարիաթի օրենքները: Անցյալում կազմակերպության անդամները բազմիցս ուշադրություն են գրավել հակասեմական հայտարարություններով: Ըստ հատուկ ծառայությունների զեկույցների` իսլամական կազմակերպությունը նպատակներ ունի, որոնք չեն համապատասխանում ազատ ժողովրդավարական կարգերի հիմնական սկզբունքներին:

Մուսուլման հրապարակախոս Սեյրան Աթեսը` Բեռլինից, դատապարտել է «Կանաչներ»-ի որոշումը: «Նրանց բոլոր` ռասիզմի դեմ պայքարի պարտավորությունները կարող են բարեհաջող խախտվել»,- նշել է նա:

«Նորություններ Գերմանիայից» telegram-ալիքն էլ գրում է. «Մեր առջև այն բանի հերթական օրինակն է, որ «Կանաչներ»-ը խաղեր են տալիս արմատական իսլամականների հետ` հուսալով, որ  նրանք ընտրություններին իրենց ձայն կտան: Ընդ որում` «Կանաչներ»-ը չեն հասկանում, որ նոր Եվրոպայում, որն ապրելու է շարիաթի օրենքներով, ինչպես ձգտում են իսլամականները, «Կանաչների» կուսակցությունը տեղ չի ունենա»:

EADaily-ն հավելում է, որ Գերմանիայի համար նոր առօրեականություն են դարձել ջարդերը, որոնք իրականացնում են ներգաղթյալները խոշոր քաղաքների կենտրոններում: