Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկետմբերի 21-ին պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է սենատոր Ջոն Քերիի թեկնածությունը, որը 2004 թվականին պայքարում էր Սպիտակ տան համար, սակայն զիջել էր Ջորջ Բուշ-կրտսերին: Թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից. տեղեկացնում է РБК-ն:
Սպիտակ տանը լրագրողներին ներկայացնելով Քերիին` Օբաման նշել է, որ սենատորին երկար ժամանակ պետք չի լինի իր պարտականությունների լիարժեք իրականացմանն անցնելու համար, քանի որ նա վայելում է բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հարգանքն ու վստահությունը:
Ի դեպ, Քերիի թեկնածությանը հավանություն են տվել աշխարհի բնապահպանական կազմակերպությունները. նա հայտնի է որպես շրջակա միջավայրի պաշտպանության մարտիկ: Եվ ոչ միայն... 2004 թվականին ԱՄն հայ համայնքը սատարում էր Քերիի թեկնածությանը նրա հայանպաստ գործունեության համար:
«Մենք ողջունում ենք նախագահ Օբամայի առաջարկած` սենատոր Քերիի թեկնածությունը, ով երեք տասնամյակ հայերին աջակցել է միջազգային հարթակներում: Մենք ակնկալում ենք շարունակել նրա հետ կառուցողական աշխատանքը, այժմ արդեն պետքարտուղարի պաշտոնում, քանի որ ցանկանում ենք հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը եւ ԼՂՀ անկախության ճանաչմանը»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:
Եթե Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում հաստատվի, նրա տեղ Սենատում թափուր կմնա, եւ Մասաչուսեթս նահանգում արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն: