|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է ժողովրդին և կոչ արել, որ ոչ մի դեպքում չքվեարկեն հակառակորդների օգտին, քանի որ Վրաստանը կանգնած է ճամփաբաժանի առաջ. հայտնում է Грузия-Онлайн-ը:
Նա նշել է, որ հասկանում է, որ բնակչությունը դժգոհ է շատ սխալներից, սակայն այսօր, ըստ նրա, կարևոր է այն, որ հայրենիքը կանգնած է պատմական ճամփաբաժանի առաջ, և կա սխալ որոշում կայացնելու մեծ վտանգ:
Իվանիշվիլին իր նախընտրական ուղերձի ժամանակ ոչ մի անգամ չի հիշատակել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի անունը, որին աջակցում է իշխող կուսակցությունը:
Վրաստանում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական մրցակիցն է ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, որի հաղթանակի հետ մեծ հույսեր է կապում նրա թիմակից Միխեիլ Սահակաշվիլին. նա ցանկանում է վերադառնալ Վրաստան: