կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 15:01
Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում: Դա նրա առաջին եկեղեցական արարողությունն է Արաբական թերակղզում: Այս մասին հայտնում է«Associated Press» լրատվական գործակալությունը:

Պատարագն անցկացվել է «Zayed Sports City» մարզադաշտում: Հռոմի պապը մարզադաշտ է ժամանել իր նշանավոր պապամոբիլով, նրան ողջունել են «Կեցցե Պապը» և «Մենք սիրում ենք քեզ» բացականչություններով:

Ըստ մոտավոր հաշվարկների` պատարագին ներկա է եղել  մոտ 135 հազար մարդ: Կազմակերպիչները հայտարարել են, որ արարողությանը մասնակցելու համար հավատացյալներ պետք է ժամանեին 100 երկրից: Ներկա են եղել նաև մուսուլմաններ:

Հռոմի պապը պատարագը մատուցել է իտալերենով, որը ենթագրերի միջոցով թարգմանաբար ներկայացվել է արաբերենով և անգլերենով: Ֆրանցիսկոսը դիմել է իրենց տներից հեռու գտնվող և ապագայի նկատմամբ վստահություն չունեցող հավատացյալներին: Նա հորդորել է չափավորություն պահպանել:

Կաթոլիկ եկեղեցու հաշվարկներով՝ ԱՄԷ-ի 9 միլիոն բնակիչներից շուրջ 1 միլիոնը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունն օտարերկրացիներ են:

Հավելենք, որ այսօր Հռոմի պապը մեկնելու է ԱՄԷ-ից, որտեղ գտնվում էր փետրվարի 3-ից: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության, ինչպես նաև տարբեր կրոնական գործիչների հետ: