Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 21:18
Հասարակություն

Հանդիպել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Արամ Ա. Կաթողիկոսը

Հանդիպել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ Արամ Ա. Կաթողիկոսը

Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդիպում է ունեցել Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Այդ մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում՝ Վատիկանում ու Երևանում, հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին: Վեհափառ Հայրապետը նշել է, որ եկեղեցին պետք է կանգնի ճշմարտության կողքին ու կրկին ընդգծել է, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որը Թուրքիայի կողմից մերժվում է: Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բազմաթիվ դժվարություններին ու նշել այ դ իրավիճակում եկեղեցու՝ նրանց կողքին լինելու փաստը:

Նա շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ քրիստոնյա համայնքի իրավունքը պաշտպանելու համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է նաև քրիստոնյա-մուսուլման միջկրոնական երկխոսության կարեւորությունը, Մերձավոր Արևելքում քրիստոնյա ժողովրդի պահպանությունը և շնորհակալություն հայտնել Վատիկանին այս հարցում օժանդակության համար:

Արամ Ա. Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունել են նաև Լիբանանի նախագահական ընտրությունները և կարեւորել Լիբանանում բնակվող քրիստոնյա ու մուսուլման ժողովրդի խաղաղ գոյակցությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին է նվիրել վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission»։