|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավստրիայի զինված ուժերում սկսել են վարժեցնել ծառայողական շներին՝ կորոնավիրուսով վարակվածներին հոտով հայտնաբերելու համար. այս մասին գրում է BBC-ն, նշելով՝ սույն մեթոդը պետք է օգնի մարդու օրգանիզմում վիրուսը հայտնաբերել նույնիսկ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի դեպքում:
Այժմ ռազմական կինոլոգիական կենտրոնում նոր ծրագրով վարժեցնում են բելգիական հովվաշանը:Մասնավորապես, վերջինիս սովորեցնում են գտնել և բերել հատուկ խողովակը, որում կորոնավիրուսի հոտով մոլեկուլներ կան, որոնք վերցվել են վարակված բժշկական դիմակից:
Նշվում է՝ ծառայողական շների և կինոլոգների անվտանգությունն ապահովելու համար խողովակները և դիմակները մշակվում են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ, ինչը ապաակտիվացնում է վիրուսը:
Հստակեցվում է՝ փորձարկումների փուլը կշարունակվի մինչև հուլիսի վերջ, ինչից հետո զինվորականները կվերլուծեն կատարված աշխատանքների արդյունքները: