Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեր` հայաստանյան լրատվական կայքերից մեկը պարբերաբար «վերլուծական» հոդվածներ է տպագրում նախագահական ընտրապայքարում Դաշնակցության ռազմավարության մասին` շատ հաճախ քննադատելով ՀՅԴ-ին, թե կուսակցությունը չպաշտպանեց Գագիկ Ծառուկյանին եւ չմղեց նրան` նախագահի թեկնածու առաջադրվելու:
Վերջին` հերթական հրապարակման մեջ ուղղակի մեղադրանք էր ուղղված ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ում դիմեցինք` մեկնաբանության խնդրանքով: Հրանտ Մարգարյանը հրաժարվեց ուղղակի պատասխանել, սակայն պատմեց մի պատմություն իր հարեւաններից մեկի մասին.
«Ուրեմն` մի հարեւան, որը շատ լավ անձնավորություն է, ունի բնավորության մի գիծ՝ անկանխատեսելի է, որը շատերի համար տարօրինակ է: Նա մի քանի շուն է խնամում, որոնց պարտաճանաչ հետեւում է, պարբերաբար կերակրում: Սակայն երբեմն-երբեմն նա մի քանի օրով բացակայում է ու անտեր թողնում շներին: Նրանք կեր չեն ունենում, հայտնվում են անտերության մեջ: Այդ պահերին շները` փոխարենը հաչեն իրենց տիրոջ վրա, սկսում են հաչել հարեւանների վրա»: