|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այս պահին փաստաբան Թամարա Յայլոյանը ոստիկանական բաժնում հայտարարություն է տալիս հանցագործության մասին: Բանն այն է, որ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել նրա` Գյումրիի կենտրոնում գտնվող տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Փաստաբանն առայժմ չգիտի` կատարվածը դիտավորությո՞ւն է, թե՞ ոչ:
Yerkir.am-ի տեղեկություններով` Գյումրու քաղաքապետարանը շների վնասազերծում է իրականացրել, և հնարավոր է` հենց այդ կրակոցներն են պատահաբար հասել փաստաբանի տան պատուհանին: Մեզ հետ զրույցում տիկին Յայլոյանը նշեց, որ իր տան պատուհանները գետնից բարձր են, սակայն չբացառեց, որ հնարավոր է նաև դրա հետևանքով լինի:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ դեպքի մանրամասներն ուսումնասիրում են:
Առաջիկայում կփորձենք պարզել` արդյո՞ք քաղաքապետարանը շների վնասազերծում իրականացրել է, և արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվություն կրելու է կատարվածի համար: