Այսօր` 2021թ․ ապրիլի 23-ին, Ջահերով երթն ունենալու է հատուկ նշանակություն։
Այսօր Ջահերով երթը կայանալու է ի հիշատակ 1500000 + 5000 նահատակների։
Այսօր Ջահերով երթը վերահաստատելու է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայից մեր պահանջատիրությունը, որը ենթադրում է Ցեղասպանության պաշտոնական ճանաչում, ինչպես նաև ֆինանսական և հողային հատուցում։
Այսօր Ջահերով երթը շեշտելու է, որ աներկբայորեն մնում ենք տերերը մեր բռնագրավված հայրենիքի ամեն մի կտորի` բռնազավթումը լինի Թուրքիայի կողմից, թե` Ադրբեջանի։
Այսօր Ջահերով երթը մի անգամ էլ է հաստատելու, որ թուրքը մնում է թշնամի, ու մերժվելու է նրա հետ որևէ տեսակի երկխոսություն` մինչև հայ ժողովրդի արդար պահանջատիրության բավարարումը։
Մնում ենք հավատարիմ Հողին ու Հային։