Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարությւոն է տարածել, որում ասված է. «Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բացթողմանը, ինչպես նաեւ ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը` 2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն Երեւանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Երեւանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որեւէ լուծում չտվեց, մի կողմից Երեւանի տրանսպորտային կապը ապահովվող տնտեսվարողների եւ վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն նաեւ Երեւանի երթեւեկության եւ ճանապարհային ցանցի արդյունավետ օգտագործման հետ կապված այնպիսի կարեւոր հարցեր ինչպիսիք են` ճանապարհային երթեւեկության նշանների, կարմիր գծերի, լուսացույցերի, ճանապարհային գծանշանների հետ կապված բազմաթիվ հարցեր:
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն գտնում է, որ վերոհիշյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն միասնական հայեցակարգի ձեւավորման, դրա հասարակական լայն քննարկման եւ բոլոր կողմերի առաջարկներն ու կարծիքները հաշվի առնելուց հետո:
Վերոհիշյալ հարցերի քննարկման համար ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն հուլիսի 17-ին ժամը 11:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի (Աբովյան 2) մամլո սրահում կազմակերպում է կլոր սեղան-քննարկում եւ հրավիրում է Երեւանի քաղաքապետարանին, Երեւանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներին, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին մասնակցել կլոր սեղան-քննարկմանը»: