Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած գիշեր ՀՀ սահմանի աբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոց-խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևանի տեղեկատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակել են ոչ միայն բուն մարտական գործողությունների տարածքում, որ ընթանում էին վերջին օրերին, այլև Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի մարզում՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ուղղությամբ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, արձանագրեց, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Լարվածություն չկա նաև Արցախի սահմանագոտում՝ նշեց նա։
«Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա: Այս գիշեր մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի: Դրանք կեղծ լուրեր են: Օպերատորներն արդեն շտկել են իրավիճակը և հերքող հաղորդագրություններ են ուղարկում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Վիրավորների թվի մասին տարբեր ցուցանիշներ ներկայացնելուն անդրադառնալով՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ընդհանրապես 36 դեպք է եղել, որոնց մեծ մասի դեպքում բժշկական միջամտության կարիք էլ չի եղել, 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, տասը շարունակում են բուժվել:
«Ուղղակի քննչական մարմինը ցանկացած աննշան վիրավորման պարագայում որոշակի վարույթ է իրականացնում, և վիճակագրությունն ստացվում է ավելի բարձր»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․