|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերային մարտեր են շարունակվել, բայց դրանք չեն եղել այն ինտենսիվության, ինչ նախկին օրերին. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կիրառվում են բազում միջոցներ՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ-ներ: Մերոնք հերոսաբար դիմակայում են», - նշեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայկական կողմը զոհեր ունի, որոնց մասին ավելի ուշ կտեղեկացվի: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ հակառակորդը ևս կորուստներ է կրել:
Անդրադառնալով Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ ուղղությամբ որևէ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել: