Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառորեն կռիվներ են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին. ըստ Yerkir.am-ի` տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը․ այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։
Գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, ասաց նա, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ։
«Քիչ առաջ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն տարածվեց, որ իբր Հայաստանի որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը: Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տեսանյութը, որ փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են տվյալ հրթիռային արձակումները։ Եվ դեռ հարց է՝ ընդհանրապես ՀՀ հատվածի՞ց է, Արցախի՞, թե՞ այլ պատերազմի մասին է տեսանյութը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես ՀՀ մաս․ «Արդեն որերորդ անգամ է` այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»։
Մանրամասն՝ տեսանյութում: