|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներին և նրանց ընտանիքներին երկիր մուտքը արգելելու առաջարկը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ըստ թերթի՝ գոյություն ունեցող վիզաները կարող են հետ կանչվել նաև կուսակցության անդամներից և նրանց հարազատներից, ինչը կհանգեցնի արտաքսման: Նախագծի որոշ ձևակերպումներ ենթադրում են, որ սահմանափակումները կազդեն Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի անդամների և պետական ձեռնարկությունների ղեկավարների վրա:
Թերթի աղբյուրները նշում են, որ նախագծի մանրամասները չեն հաստատվել վերջնականապես, և Թրամփը, ի վերջո, կարող է մերժել այն: