|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ամերիկացիների թվում, որոնց Ռուսաստանը արգելափակել է մուտքը երկիր, հայտնվել է նախկին դեսպան Ջոն Սալիվանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հրապարակած ցուցակում։
Ընդհանուր առմամբ, դիվանագիտական գերատեսչությունը թույլ չի տվել մուտք գործել ԱՄՆ 227 քաղաքացու, որոնք «ներգրավված են Ջոզեֆ Բայդենի ներկայիս վարչակազմի ռուսաֆոբ կուրսի մշակման, իրականացման և արդարացման մեջ»:
Ցուցակում ներառվել են նաև Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, Պետդեպարտամենտի հատուկ խորհրդական Դերեկ Չոլետը և Պետդեպարտամենտի պատժամիջոցների քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մայքլ Քաս-Էնթոնին:
Ռուսական «ստոպ ցուցակի» ընդլայնման նպատակն է ամրապնդել Վաշինգտոնի «ռեֆլեքսիվ մակարդակի» գիտակցությունը, որ ցանկացած ագրեսիվ փորձ անպատիժ չի մնա և կստանա վճռական հակահարված, եզրակացրել է ԱԳՆ-ն։