|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման հեռացել է «Փյունիկից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկին» էր միացել այս տարվա հունվարին։ Ադահ Օման «Փյունիկի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ` Արթուր Նադիրյանը, Նորայր Ղազարյանը, Սերոբ Գրիգորյանը, Նորայր Ղազարյանը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ: