կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 21:35
Աշխարհ

300 հազար դոլար պարգևավճար՝ նիգերիացի առևանգված աղջիկներին փրկելու համար

300 հազար դոլար պարգևավճար՝ նիգերիացի առևանգված աղջիկներին փրկելու համար

Նիգերիայի ոստիկանությունը 300 հազար դոլար կանխիկ պարգևավճար է խոստացել այն անձին, ով կարող է օգնել գտնել և փրկել առևանգված 200 աշակերտուհիներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 

Աղջիկներին Նիգերիայի Բորնո հյուսիսարևելյան նահանգում գիշերօթիկ դպրոցից ավելի քան երեք շաբաթ առաջ առևանգվել էին իսլամիստ զինյալները։

 

Աղջիկների ծնողներն անցյալ շաբաթ այցելել են գիշերօթիկ դպրոց՝ արտահայտելու իրենց ցավն ու զայրույթը։

 

Նիգերիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ 12-15 տարեկան ևս 8 աղջիկ է առևանգվել երկրի հյուսիսարևելքում ապրիլի 4-ին։