|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հնագետ Համլետ Պետրոսյանը:
«Հնագիտությունը համավարակի պայմաններում:
Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:
Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները: Այսօր՝ հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:
Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը:
Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքային իշխանություններին՝ աջակցության համար»: