|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ մրգի շուկայի տարածքում, այրվում է մրգով բարձված բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի: