կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 15:57
Հասարակություն

"Մաշտոց" արշավախումբը տուն վերադարձավ

"Մաշտոց" արշավախումբը տուն վերադարձավ

Օգոստոսի 19-ին շուրջերկրյա ճանապարհորդությունից հայրենիք վերադարձավ «Մաշտոց» արշավախումբը` Զորի Բալայանի գլխավորությամբ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում արշավախմբին դիմավորելու էին եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արշավախմբի անդամների հարազատներ, ընկերներ և բազմաթիվ հայրենակիցներ:

2009թ. մայիսի 28-ին Վալենսիայից սկիզբ առած «Մաշտոց» արշավախմբի շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտվեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի նախաշեմին: Կիպրոսի Լիմասոլ քաղաքի նավահանգստում «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ «Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը նշել է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում «Արմենիա» առագաստանավը, մեկնարկելով Միջերկրական ծովի ջրերից, Ջիբրալթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները:

Գիտարշավի ղեկավարը նշել է, որ անձնակազմի անդամները հինգ մայրցամաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել և ապրում են միլիոնավոր մեր հայրենակիցները, իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: