|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձինք դանակներով հարձակվել են նախընտրական աշխատանքներ իրականացնող` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների վրա: Ըստ Demokrathaber-ի՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ԺԴԿ-ի երկու անդամ:
Հարձակումն իրականացնողները հեռացել են, երբ միջամտել են թաղի բնակիչները:
Նշվում է, որ վիրավորների վիճակն այժմ լավ է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 1-ին: