|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352 399-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ քաղաքացի չի մահացել, մահացածների թիվը 8028 է:
Մեկ օրում չի գրանցվել նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան որևէ դեպք: Հունվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1523, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9686-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 176 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 394, փաստացի բուժվողներինը՝ 8028: Մեկ օրում արվել է 3924 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 679 525 թեստ: