կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 17:50
Հասարակություն

Սոցինտերնը մտահոգություն է հայտնում Սիրիայի հյուսիս-արևելքում կայունության և մարդու իրավունքների կապակցությամբ

Սոցինտերնը մտահոգություն է հայտնում Սիրիայի հյուսիս-արևելքում կայունության և մարդու իրավունքների կապակցությամբ

Սոցինտերնը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում  թուրքական  միակողմանի ռազմական գործողություններից, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանային կայունության, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ շարունակական պայքարի համար. ասվում է Սոցինտերնի տարածած հայտարարության մեջ:

«Սիրիայի հյուսիս-արևելքում ցանկացած էսկալացիա կհանգեցնի տառապանքի և տրավմաների՝ պայմանավորված է բռնության աճով և տարածաշրջանում ապրող հարյուրհազարավոր քաղաքացիական անձանց հնարավոր տեղահանմամբ: Տեղահանվածների ճամբարներում բնակվողների համար մարդասիրական օգնությունը կարող է խափանվել՝ առավելագույն ռիսկի ենթարկելով նրանց, ովքեր արդեն ստիպված են եղել լքել իրենց տները և կախված են այդ օգնությունից: 

Սիրիայի իրավիճակի հետագա ապակայունացումը և ԻՊ ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածնունդը կարող են լուրջ հետևանք լինել Սիրիայի հյուսիսում ցանկացած չմտածված ռազմական գործողության: Սիրիայի հյուսիս-արևելքից կոալիցիոն ուժերի վաղաժամ դուրս գալը մի քանի տարի ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում անցկացրած  քրդական և տարածաշրջանում գործող այլ ուժերին խոցելի են դարձնում՝ ԻՊ-ի վերածննդի առումով»,- ասվում է հայտարարության մեջ: 

Սոցինտերնը վերահաստատում է իր աջակցությունը սիրիացի քրդերին, որոնք եղել են այդ երկրում ահաբեկչության դեմ առաջնագծում և հյուրընկալ միջավայր են ապահովել փախստականների ու ներքին տեղահանվածների համար:

«Միջազգային հանրությունը չպետք է հրաժարվի Սիրիայի քրդերից և Սիրիայի ժողովրդավարական ուժերից, որոնցից 11000-ն իրենց կյանքը տվել են ԻՊ-ի դեմ պայքարում:

Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող նուրբ իրավիճակը պահանջում է զսպվածություն բոլորի կողմից, որպեսզի կանխվի բռնությունների էսկալացիան, արյունահեղության աճը և մարդու իրավունքների աղետը,- նշվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996թ. սեպտեմբերին կրկին դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակը: Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008թ. հունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզյանն ընտրվեց կազմակերպության փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի համանախագահ, ով այժմ հանդիսանում է Սոցինտերնի փոխնախագահը: ՀՅԴ Կանանց խումբը Կանանց Սոցինտերնի անդամ է: ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային Միության անդամ է և Սոցիալիստ Երիտասարդների Եվրոպական Համայնքի դիտորդ անդամ։