|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքական բանակը մտադիր է մոտ օրերս գործողություն սկսել Եփրատի արևելյան ափին սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ իրենք ցանկանում են Եփրատի բնակիչներին խաղաղություն և հանգստություն վերադարձնել: «Մենք երբեք տրամադրված չենք եղել ԱՄՆ-ի և նրա զինվորականների դեմ, նրանք մեր ռազմավարական գործընկերներն են: Սիրիայի հարցում մեր տարաձայնությունները չպետք է խանգարեն հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան տեղեկացրել է ԱՄՆ-ին գործողության մասին: