|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը շվեդական Aftonbladet պարբերականի հետ զրույցում խոսել է երկու սցենարների մասին, որոնք աշխարհին սպասում են կորոնավիրուսային վարակի պանդեմիկայից հետո:
Առաջին ՝ «լավատեսականը» ենթադրում է, որ երկրները կհաղթահարեն ստեղծված իրավիճակը: Հյուսիսային պետությունները մշակում են վերականգնման հաջող պլան, իսկ զարգացողները օգնություն կստանան: Գուտերեշը նաև հույս է հայտնել, որ կորոնավիրուսային պատվաստանյութը կհայտնվի ինը ամսվա ընթացքում, և այն հասանելի կլինի բոլորին: Նրա կարծիքով, եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ, և տնտեսությունը կվերականգնվի, ապա աշխարհը երկու-երեք տարի հետո կսկսի շարժվել նորմալ իրավիճակին վերադառնալու ուղղությամբ։
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է նաև «հոռետեսական» սցենարի մասին, եթե երկրները չեն համակարգում գործողությունները: Նրա կարծիքով՝ վիրուսի նոր բռնկումներ կլինեն, և զարգացող երկրներում իրավիճակը կվատթարանա: Հնարավոր է նաև, որ պատվաստանյութի վրա աշխատանքը հետաձգվի, կամ դրա համար կսկսվի բուռն մրցակցություն, և այն կուղևորվի տնտեսական հնարավորություններ ունեցող երկրներ:
«Եթե այս սցենարը իրականանա, մենք կտեսնենք, թե ինչպես են աճում տարանջատումը, պոպուլիզմը և այլատյացությունը», - ընդգծվում է հոդվածում:
Բացի այդ, ըստ Գուտերեշի, յուրաքանչյուր երկիր կապրի ինքնուրույն, և աշխարհը չի կարողանա կազմակերպել միասնական կառավարում՝ ընդհանուր խնդիրները լուծելու համար: Արդյունքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է, որ կարող է տեղի ունենալ գլոբալ դեպրեսիա, որը կտևի առնվազն հինգ-յոթ տարի: Հոդվածում նշվում է նաև, որ այժմ դժվար է ասել, թե որ ուղղությամբ է շարժվում աշխարհը, բայց անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ և պատրաստվել վատթարագույնին: Համաճարակը պետք է ցույց տա, որ պահվածքը պետք է փոխվի, և տարանջատումն այժմ վտանգավոր է բոլորի համար: